Մշակույթ 

Ինչու՞ են տղամարդիկ նախընտրում խորհրդավոր կանանց

 

Իր էությամբ տղամարդը որսորդ է, ուստի ուժեղ սեռի ներկայացուցիչները, օգտվելով իրենց բնատուր բնազդներից ձգտում են հասնել նախընտրած կանանց, նրանք բավականություն են ստանում կնոջը երկրպագելու պրոցեսից:

Չպետք է անտեսել իրողությունը, որ որսի ընթացքում շատ կարեւոր է ազարտը: Ի՞նչ որսի մասին կարելի է լինել խոսքը, երբ  «զոհը»  սեփական կամքով է ընկնում թակարդը:

Հասանելի կինը, որ ընտրյալի առջեւ բացում է իր բոլոր գաղտնիքներն ու հմայքները, իհարկե, ուշադրություն կգրավի, բայց դժվար թե կարողանա երկար պահել սիրեցյալին: Ուստի, շատ կարեւոր է խորհրդավոր մնալ ու վերամարմնավորվելու ունակություն ունենալ, լինել հետաքրքիր պարտնյորի համար: Իր առջեւ բացելով ընտրյալի բազմապիսի հատկանիշները, տղամարդու մոտ նոր բացահայտումներ կատարելու ցանկություն կառաջանա:

Բացի այդ, հետաքրքրությանը նպաստում է մրցակցությունը: Կինը, ով հասկացնել է տալիս, որ ամեն ինչի ընդունակ է իր տղամարդու համար, միայնակ մնալու ռիսկին է դիմում: Նման պահվածքով նա իհարկե ապացուցում է, որ իրեն բացի սիրեցյալից ուրիշն անհրաժեշտ չէ, սակայն, միարժամանակ տղամարդու մոտ կորում է ազարտը, կինը դադարում է հետաքրքրել նրան ու դասվում «հաղթահարված բարձունքների»  շարքը:

Հաջողության հասնելու համար կնոջն անհրաժեշտ է արագ հարմարվել փոփոխվող միջավայրին: Այդ դեպքում նա հնարավորություն կունենա ավելի արդյունավետ հաղթահարել ստրեսները, սրընթաց կերպով հաջողություններ արձանագրել աշխատանքի բնագավառում:

Ինչպես Չարլզ Դարվինն էր ասում, ողջ է մնում ոչ թե ուժեղն ու խելացին, այլ նա, ով կարողանում է առավել արդյունավետ հարմարվել միջավայրին:

Նույն շարքից