Պատահարներ 

Երևանում 26-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել քաղաքապետարանի սանմաքրման աշխատակցին

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ` ժամը 03:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Վահե Գ.-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 45-ամյա Արթուր Մ.-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Երևանի քաղաքապետարանի «ԵԱՍՄ» հիմնարկում և իր գործընկերների հետ մաքրման աշխատանքներ էր իրականացնում Բաղրամյան պողոտայում։

Նույն շարքից