Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում 50-ամյա Ալեքսան Սարգսյանը Անդրանիկի փողոցի 108/3 հասցեի դիմաց իր վարած Камаз 55 11 մակնիշի 34 CN 883 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, 23-ամյա Վրեժ Սարգսյանին պատկանող Dodge մակնիշի 34 FN 155 համարանիշի ավտոմեքենային:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչներ Գուրգեն Մաթևոսյանն ու Խաչատուր Գևորգյանը: Փաստի առթիվ տեսուչ Գ. Մաթևոսյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Հարվածի արդյունքում Dodge-ը «փաթաթվել» է էլեկտրասյանը:
Մանրամասները՝ shamshyan.com կայքում։