Հանրահայտ երգիչ Էնրիկե Իգլեսիասի մայրը` 64-ամյա Իզաբել Փրեյսլերը, ով հայտնի է իր գեղեցկությամբ, հմայել է Նոբելյան գրականության 79-ամյա մրցանակակիր, պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսան: Այս մասին հայտնում է The daily beast-ը
Իզաբելին և Վարգաս Լյոսային գրկախառնված և ձեռք ձեռքի տված վերջերս տեսել են Մադրիդում, այնուհետև` Լիսաբոնում:
Վարգաս Լյոսան իր կնոջ` Պատրիցիայի հետ ամուսնությունից ունի երեք երեխա, ովքեր, ըստ աղբյուրի, հայտարարություն են տարածել, ասելով, որ իրենք «շոկի մեջ են ու շատ տխուր»: