Որպեսզի օգտատերերի հարցումներն առավել արագ ընկալվեն, Google ընկերությունը թարմացրել է իր որոնման համակարգը՝ այն համարելով վերջին 5 տարիների ընթացքում նշանակալից ձեռքբերում:
BERT լեզվի միջոցով տեքստի մուտքագրման նոր համակարգը առավել դյուրին է դարձրել հարցումների ենթատեքստերի ընկալումը և պատասխանների առավել ճշգրիտ լինելը:
Ճիշտ է, դեռևս անգլերեն լեզվով հարցումների համար է թարմացումը, բայց աստիճանաբար կընդգրկվեն նաև այլ լեզուներ: