Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրում է.
«90-ականների սկզբներին, երբ դեռևս մենք լուրջ հաջողություններ չունեինք Արցախյան հերոսամարտում, սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչները փորձում են հնարք կիրառել և խուճապի մատնել թշնամուն: Գիշերը լապտերները կապում են ավանակի վրա և կիրառելով մի հնարք, որն այստեղ չեմ կարող մանրամասնել, ավանակի գլուխը ուղղում են դեպի ադրբեջանական գյուղի կողմը և, ավանակը իր ողջ հնարավորության շրջանակներում վազելով ու տարօրինակ ձայն հանելով, գնում է դեպի ադրբեջանական դիրքեր: Ադրբեջանցիները՝ նկատելով հեռվից արագ մոտեցող անհասկանալի լույսը, լեղապատառ սկսում են կրակել, իսկ ավանակը այդ ձայներից էլ ավելի է խրտնում ու արագացնում իր վազքը, սակայն վերջապես կրակում սպանում են ավանակին: Հետո ադրբեջանցիների շրջանում արդեն տարածվում է լուր, որ Հայերը իրենց արտադրած նոր լազերային զենքն են փորձարկել: Այս պատմությունը հիշեցի այսօրվա ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած նկարից հետո, սրանք հլը էն առաջվա խելքին են մնացել էս լուսավոր դարում…» :