Թունիսի Սուսե քաղաքի հյուրանոցի վրա հարձակվող ահաբեկիչներից մեկի բջջային հեռախոսը գտել են ջրասույզները: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Mosaique FM-ին:
Վկաներից մեկի խոսքերով, ահաբեկիչը հեռախոսը ծովն է նետել՝ մինչ կրակահերթը սկսելը:
Ներկա պահին բջջային սարքը գտվում է փորձագետների մոտ:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ահաբեկիչների խումբը հարձակվել էր Թունիսի հյուրանոցներից մեկի վրա, որի հետևանքով 40 մարդ էր զոհվել: