Միջազգային Պատահարներ 

Թունիսում ջրասույզները ահաբեկչիներից մեկի հեռախոսն են գտել

Թունիսի Սուսե քաղաքի հյուրանոցի վրա հարձակվող ահաբեկիչներից մեկի բջջային հեռախոսը գտել են ջրասույզները: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Mosaique FM-ին:

Վկաներից մեկի խոսքերով, ահաբեկիչը հեռախոսը ծովն է նետել՝ մինչ կրակահերթը սկսելը:
Ներկա պահին բջջային սարքը գտվում է փորձագետների մոտ:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ահաբեկիչների խումբը հարձակվել էր Թունիսի հյուրանոցներից մեկի վրա, որի հետևանքով 40 մարդ էր զոհվել:

Նույն շարքից