Ֆրանսիացի գրող, բանաստեղծ և պրոֆեսիոնալ օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերին հայտնի է իր «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակով, որը թարգմանված է աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն։
Նա ասել է. «Մարդիկ երազում են երկինք բարձրանալ և արդեն բարձրանում են։ Բայց պարզվում է, որ երկնքում էլ երազողներ կան, որ ուզում են Երկիր իջնել...»։
«Ընկերներ են միայն նրանք, ովքեր, բռնելով նույն ճոպանից, ընդհանուր ջանքերով բարձրանում են լեռան կատարը և դրանով ձեռք բերում իրենց մտերմությունը»
Սիրել` նշանակում է նայել ոչ թե մեկը մյուսին, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ:
Լինել մարդ` նշանակում է զգալ իր պատասխանատվությունը: Ամոթ զգալ ազքատության հանդեպ, որը, թվում է քեզնից կախված էլ չէ: Հպարտանալ ընկերների տարած ամեն մի հաղթանակով: Գիտակցել, որ, դնելով քո աղյուսը, դու նույնպես օգնում ես կառուցել աշխարհը:
Միակ իսկական շքեղությունը մարդկային հաղորդակցության շքեղությունն է:
Ինքնդ քո ներսում անմահություն չես գտնի:
Նա, ով մեռնում է հանուն այն բանի, որ առաջ մղի մեր գիտելիքները, կամ հիվանդությունները բուժելու հնարավորության, նա մահանալով էլ ծառայում է կյանքին:
Դու ամբողջ կյանքի ընթացքում պատասխանատու ես այն մարդկանց համար, ում ընտելացրել ես:
Մարդու նկատմամբ հարգանքը մի պայման է՝ առանց որի մենք առաջընթաց չենք ունենա:
Պետք չէ ասել, որ ջուրն անհրաժեշտ է կյանքի համար. այն հենց կյանքն է:
Երբեք համբերությունդ մի կորցրու. այն դռները բացելու վերջին բանալին է:
Կատարելության հասնում են ոչ այն ժամանակ, երբ ոչինչ չկա ավելացնելու, այլ այն ժամանակ, երբ ոչ մի ավելորդություն չկա: