Մշակույթ 

Ինքնդ քո ներսում անմահություն չես գտնի. Այսօր Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ծննդյան օրն է

Ֆրանսիացի գրող, բանաստեղծ և պրոֆեսիոնալ օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերին հայտնի է իր «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակով, որը թարգմանված է աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն։

Նա ասել է. «Մարդիկ երազում են երկինք բարձրանալ և արդեն բարձրանում են։ Բայց պարզվում է, որ երկնքում էլ երազողներ կան, որ ուզում են Երկիր իջնել...»։

«Ընկերներ են միայն նրանք, ովքեր, բռնելով նույն ճոպանից, ընդհանուր ջանքերով բարձրանում են լեռան կատարը և դրանով ձեռք բերում իրենց մտերմությունը»

Սիրել` նշանակում է նայել ոչ թե մեկը մյուսին, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ:

Լինել մարդ` նշանակում է զգալ իր պատասխանատվությունը: Ամոթ զգալ ազքատության հանդեպ, որը, թվում է քեզնից կախված էլ չէ: Հպարտանալ ընկերների տարած ամեն մի հաղթանակով: Գիտակցել, որ, դնելով քո աղյուսը, դու նույնպես օգնում ես կառուցել աշխարհը:

Միակ իսկական շքեղությունը մարդկային հաղորդակցության շքեղությունն է:

Ինքնդ քո ներսում անմահություն չես գտնի:

Նա, ով մեռնում է հանուն այն բանի, որ առաջ մղի մեր գիտելիքները, կամ հիվանդությունները բուժելու հնարավորության, նա մահանալով էլ ծառայում է կյանքին:

Դու ամբողջ կյանքի ընթացքում պատասխանատու ես այն մարդկանց համար, ում ընտելացրել ես:

Մարդու նկատմամբ հարգանքը մի պայման է՝ առանց որի մենք առաջընթաց չենք ունենա:

Պետք չէ ասել, որ ջուրն անհրաժեշտ է կյանքի համար. այն հենց կյանքն է:

Երբեք համբերությունդ մի կորցրու. այն դռները բացելու վերջին բանալին է:

Կատարելության հասնում են ոչ այն ժամանակ, երբ ոչինչ չկա ավելացնելու, այլ այն ժամանակ, երբ ոչ մի ավելորդություն չկա:

Նույն շարքից