Ռազմական 

ԻՊ առաջնորդների մասին տեղեկությունների տրամադրման համար ԱՄՆ-ը խոստանում է 20 միլիոն դոլար պարգեւավճար

Ինչպես հայտնում է  Associated Press գործակալությունը, ԱՄՆ իշխանությունները ԻՊ խմբավորման 4 պարագլուխների գտնվելու վայրի մասին ռեալ ինֆորմացիայի տրամադրման համար խոստանում են 20 միլոն դոլար պարգեւ:

 

 

ԻՊ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Մուսթաֆա ալ Կադուլու գտնվելու վայրի մասին տեղեկությունների տրամադրման համար խոստացվել է 7 միլիոն դոլար:

 

5 միլիոն դոլար է խոստացվում ԻՊ լրատվամիջոցները գլխավորող Աբու Մոհամեդ ալ-Ադնանի ու Վրաստանի նախկին քաղաքացի, ազգությամբ չեչեն Թարխան Բատիրաշվիլու համար, ով ներկայումս գլխավորում է ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսային շրջաններում:

 

Դեպարտամենտը 3 միլիոն է խոստանում Թարք բեն ալ-Ավանի համար, ով ղեկավարում է ռազմական գործողությունները Թուրքիայի հետ Սիրիայի սահմանակից տարածքներում:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՊ խմբավորումը ստանձնել էր Տեխասում իրականացված հրաձգության պատասխանատվությունը:

 

 

Նույն շարքից