Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, ԱՄՆ իշխանությունները ԻՊ խմբավորման 4 պարագլուխների գտնվելու վայրի մասին ռեալ ինֆորմացիայի տրամադրման համար խոստանում են 20 միլոն դոլար պարգեւ:
ԻՊ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Մուսթաֆա ալ Կադուլու գտնվելու վայրի մասին տեղեկությունների տրամադրման համար խոստացվել է 7 միլիոն դոլար:
5 միլիոն դոլար է խոստացվում ԻՊ լրատվամիջոցները գլխավորող Աբու Մոհամեդ ալ-Ադնանի ու Վրաստանի նախկին քաղաքացի, ազգությամբ չեչեն Թարխան Բատիրաշվիլու համար, ով ներկայումս գլխավորում է ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսային շրջաններում:
Դեպարտամենտը 3 միլիոն է խոստանում Թարք բեն ալ-Ավանի համար, ով ղեկավարում է ռազմական գործողությունները Թուրքիայի հետ Սիրիայի սահմանակից տարածքներում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՊ խմբավորումը ստանձնել էր Տեխասում իրականացված հրաձգության պատասխանատվությունը: