Սեպտեմբերի 7-ին վաղ առավոտյան, Կառավարության շենքում գլխի շրջանում հրազենային վնասվածքով Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Լյուդվիգ Հովհաննիսյանն արդեն կարողանում է խոսել:
Հայտնի է, որ վերակենդանացման բաժանմունքից նա կտեղափոխվի հիվանդասենյակ:
Հիշեցնենք, որ դեռ երկու օր առաջ անջատվել էր հիվանդի արհեստական շնչառության սարքը, գիտակցությունն էլ գնալով վերականգնվում է: