Մշակույթ 

Կարապետյան. Մենք մեր երկիրը հասցրել ենք կորցնել՝ առանց նույնիսկ ամբողջությամբ այն ճանաչելու

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց «Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարի առաջին՝ «Հայոց ձոր» հատորը:

 

 

Սամվել Կարապետյանը նշեց, որ գրքաշարը 130 բաժանորդ ունի, թեև անհրաժեշտ էր, որ այն ունենար 700 բաժանորդ՝ ծախսերը փոխհատուցելու համար։ Առաջին հատորի համար աջակցել է Լեռնագնացների միությունը:


 

Խոսելով Արևմտյան Հայաստանի մասին՝ հուշարձանագետն ասաց. «Մենք մեր երկիրը հասցրել ենք կորցնել՝ առանց նույնիսկ ամբողջությամբ այն ճանաչելու»:

 

Սամվել Կարապետյանը նշեց, որ գրքաշարի բոլոր հատորները հրատարակելու համար տասից տասներկու տարի կարող է պահանջվել, այն էլ՝ կախված ֆինանսական հնարավորություններից:

 

 

Ինչ վերաբերում է պետական աջակցությանը, ապա բանախոսն ասաց, որ առաջին հատորի հրատարակումից հետո, հուսով են, որ կլինի համագործակցություն, քանի որ մինչ այդ արձագանք չի եղել:

Նույն շարքից