Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց «Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարի առաջին՝ «Հայոց ձոր» հատորը:
Սամվել Կարապետյանը նշեց, որ գրքաշարը 130 բաժանորդ ունի, թեև անհրաժեշտ էր, որ այն ունենար 700 բաժանորդ՝ ծախսերը փոխհատուցելու համար։ Առաջին հատորի համար աջակցել է Լեռնագնացների միությունը:
Խոսելով Արևմտյան Հայաստանի մասին՝ հուշարձանագետն ասաց. «Մենք մեր երկիրը հասցրել ենք կորցնել՝ առանց նույնիսկ ամբողջությամբ այն ճանաչելու»:
Սամվել Կարապետյանը նշեց, որ գրքաշարի բոլոր հատորները հրատարակելու համար տասից տասներկու տարի կարող է պահանջվել, այն էլ՝ կախված ֆինանսական հնարավորություններից:
Ինչ վերաբերում է պետական աջակցությանը, ապա բանախոսն ասաց, որ առաջին հատորի հրատարակումից հետո, հուսով են, որ կլինի համագործակցություն, քանի որ մինչ այդ արձագանք չի եղել: