Ռազմական 

Հակառակորդի լկտի գործողություններին մեր կողմից մի քիչ էլ անհամաչափ պատասխան կտրվի. Սեյրան Օհանյան

«Այս զորավարաժությունը խաղաղության նպատակ  է  հետապնդում: Մենք այստեղ ենք ԼՂՀ Պաշտպանության բանակի հետ փորձի »-փոխանակման համար»,- այս մասին այսօր «Միասնություն 2014» զորավարժության շրջանակնռրում  լրագրողների հետ զրույցում  Հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:  


«Զինվորական կյանքը միշտ լարված է, լի է  զրկանքներով և դժվարություններով և այս զորավարժության դժվարությունն ուղղաթիռի խոցվելն էր»,-ասաց նախարարը:   Նա նշեց, որ թեև նախապես հայտարարվել էր զորավարժությունների մասին սակայն հակառակորդը  ինչպես միշտ ցույց տվեց իր իրական դեմքը՝ խախտելով գոյութուն ունեցող միջազգային նորմերը. «Այդ գործողույթունները մեզ համար ցավալի են, իրենց կողմից՝ լկտի և այդ լկտի գործողություններին մեր կողմից համարժեք և մի քիչ էլ անհամաչափ պատասխան անկասկած կտրվի»:  


Ըստ նախարարի՝ միջազգային հանրության արձագանքը համարժեք էր կատարվածին, թեև կարելի էր ավելի խիստ գնահատական տալ: 

 

Սկզբնաղբյուրը՝ yerkir.am

Նույն շարքից