«Այս զորավարաժությունը խաղաղության նպատակ է հետապնդում: Մենք այստեղ ենք ԼՂՀ Պաշտպանության բանակի հետ փորձի »-փոխանակման համար»,- այս մասին այսօր «Միասնություն 2014» զորավարժության շրջանակնռրում լրագրողների հետ զրույցում Հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Զինվորական կյանքը միշտ լարված է, լի է զրկանքներով և դժվարություններով և այս զորավարժության դժվարությունն ուղղաթիռի խոցվելն էր»,-ասաց նախարարը: Նա նշեց, որ թեև նախապես հայտարարվել էր զորավարժությունների մասին սակայն հակառակորդը ինչպես միշտ ցույց տվեց իր իրական դեմքը՝ խախտելով գոյութուն ունեցող միջազգային նորմերը. «Այդ գործողույթունները մեզ համար ցավալի են, իրենց կողմից՝ լկտի և այդ լկտի գործողություններին մեր կողմից համարժեք և մի քիչ էլ անհամաչափ պատասխան անկասկած կտրվի»:
Ըստ նախարարի՝ միջազգային հանրության արձագանքը համարժեք էր կատարվածին, թեև կարելի էր ավելի խիստ գնահատական տալ:
Սկզբնաղբյուրը՝ yerkir.am