ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո հրապարակվել է երկամյա առաջընթացի զեկույցը, որը ներկաայցվել է այս տարվա հունիս ամսին Բոննում՝ կողմերի աշխատաժողովի ժամանակ: Թեև արդյունաբերության նախկին հզորություններ չկան, սակայն Հայաստանն ունի արտանետումներ և ջերմոցային գազերի արտանետումներից Ազգային կադաստրը ներկայացրել է 4-ը, որոնք ուղղակի ազդեցությամբ ջերմոցային գազեր են՝ ածխածնի երկօքսիդի (CO2), մեթանի (CH4), ազոտի օքսիդի (N2O), հիդրոֆտորածխածինների (HFC-ներ) արտանետումներ:
2014թ. Ջերմոցային գազերի արտանետումները 4.3%-ով գերազանցել են 2012 թ. արտանետումները, որը հիմնականում պայմանավորված է սառնամատակարարում և օդորակում կիրառություններում F-գազերի լայնածավալ օգտագործմամբ, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի ավելացմամբ և պարարտանյութերի օգտագործմամբ:
Ջերմոցային գազերի արտանետումների գերակշիռ մասը 2014 թ-ի տվյալներով 67 տոկոս, առաջանում է էներգետիկա սեկտորից:
Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարությունը հիմնված է վերակագնվող էներգետիկայի ներուժի իրացման, ատոմային էներգետիկայի զարգացման, էներգախնայողության էներգառեսուրսների դիվեսիֆիկացման վրա:
Էներգասպառման կարիքները Հայաստանում հիմնականում բավարարվում են էլեկտրաէներգիայի և բնական գազի հաշվին: Բնական գազը երկրում սպառվող հիմնական վառելիքն է:
2014 թ. դրությամբ առաջնային էներգիայի 63%-ը, հանածո վառելիքի սպառման 84.8%-ը և հանածո վառելիքի այրումից առաջացող CO2 արտանետումների մոտ 80%-ը բաժին է ընկնում բնական գազին:
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն իրականացվում է ատոմային, հիդրո և բնական գազ սպառող ջերմային էլեկտրակայաններում, ինչպես նաև վերականգնվող էներգիայի փոքր կայաններում:
Ըստ Կլիմայի փոփոխության միջկառավարական փորձագետների խմբի 2006 թ. ուղեցույցի ՀՀ Երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի ազգային կադաստրն ընդգրկում է հետևյալ սեկտորները
• Էներգետիկա,
• Արդյունաբերական պրոցեսներ և արտադրանքի օգտագործում (ԱՊԱՕ),
• Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և այլ հողօգտագործում (ԳԱՏԱՀ),
• Թափոններ:
Ընդհանուր առմամբ 1990 թ. համեմատությամբ 2014 թ. Ջերմոցային գազերի արտանետումները նվազել են մոտ 59%-ով 2014 թ. դրությամբ «Էներգետիկա» սեկտորի Ջերմոցային գազերի արտանետումները 1990 թ. նկատմամբ նվազել են 3.2 անգամ, այն դեպքում երբ առաջնային էներգիայի ընդհանուր մատակարարումը 2.5 անգամ, ինչը վկայում է Հայաստանի ցածր ածխածնային զարգացման միտումների մասին:
2014 թ. «Գյուղատնտեսություն» ենթասեկտորից արտանետումների աճը 2000 թ. համեմատությամբ կազմել է ավելի քան 54%, ինչը հիմնականում պայմանավորված է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի ավելացմամբ, ինչպես նաև գյուղատնտեսական հողերից ազոտի ենթօքսիդի արտանետումների աճով՝ պարարտանյութերի օգտագործման հետևանքով:
Կլիմայի փոփոխության մեղմման միջոցառումների շարքում նախատեսվում է. ԱԷԿ-ի 600 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցում, վերականգնվող էներգիայի նոր աղբյուրներ՝ փոքր և միջին հզորության ՀԷԿ-եր, հողմակայաններ, երկրաջերմային կայան, արևային ֆոտովոլտային կայանների կառուցում:
Մեղմման միջոցառումներով սցենարում Ջերմոցային գազերի արտանետումները 2030 թ. կարող են նվազել են 30%-ով:
Էներգետիկա սեկտորը, լինելով ջերմոցային գազերի արտանետումների հիմնական աղբյուր և միաժամանակ ունենալով մեղմման առավելագույն ներուժ, մեծապես կնպաստի հասնելու ՀՀ «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների/ ներդրումների» շրջանակներում ամրագրված բնապահպանական զարգացման նպատակներին:
Ներկայումս մեկնարկել է Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանում գոյություն ունեցող շենքերից շարունակական հիմքերով էներգիայի սպառման և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը:
Գոհար Ստեփանյան