Գիտություն 

Հեռուստացույցի վնասակար հետևանքների մասին

Բոլորիս շատ սիրելի հեռուստացույցներն այդքան էլ անվտանգ չեն: Իսկ մեր փոքրիկների ամենասիրելի զբաղմունքներից է  ժամերով հեռուստացույց դիտելը: Մինչդեռ հենց երեխաների դեպքում երկնագույն  էկրանի վտանգն ավելի մեծ է: Բրիտանացի գիտնականների նոր հետազոտությունները կվախեցնեն հատկապես ոչ ակտիվ երեխաների ծնողներին:



Ուսումնասիրելով, թե ինչպիսի ազդեցություն ունի նստակյաց կյանքը երեխաների առողջության վրա, գիտնականները պարզել են, որ երկնագույն էկրանը երեխաներին սպառնում է  սրտային հիվանդություններով:



Մեծ Բրիտանիայի լավագույն համալսարանների առաջնակարգ հետազոտողներն ուսումնասիրել են 6-19 տարեկան շուրջ 2500 երեխաների ու պատանիների և պարզել, որ այն երեխաները, որոնք մի քանի ժամ անցկացնում են հեռուստացույցի դիմաց, ունեն խոլեստերինի շատ բարձր մակարդակ, ինչը կարող է տարբեր տեսակի հիվանդությունների՝ կաթվածի, շաքարախտի և սրտային ու թոքային խնդիրների պատճառ դառնալ:



Հետազոտողները խորհուրդ են տալիս,  եթե փոքրիկներին չեք կարողանում զրկել էկրանին հետևելու  գայթակղությունից, ապա  գոնե ժամանակ առ ժամանակ ստիպեք  10-15 րոպե քայլել կամ խաղալ. Սա կնվազեցնի նստակյաց կյանքի վատ հետևանքները:

Նույն շարքից