РБК կայքի փոխանցմամբ՝ ձերբակալվել է РБК-ի լրագրող Ալեքսանդր Սոկոլովը, «Դուէլ» թերթի նախկին խմբագիր Յուրի Մուխինը և նրա համագործակից Վալերի Պարֆյոնովը։ Նրանք Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանի որոշմամբ կալանավորվել են` հանրաքվե անցկացնելու օգտին քարոզչություն արած և արգելված խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով:
Քննության տվյալներով, նրանց գործունեության իրական նպատակն է եղել «ապակայունացնել երկրում քաղաքական իրավիճակը և անօրինական հեղաշրջում իրականացնել»: Մեղադրյալները միջնորդել են փոխել խափանման միջոցը և նշանակել տնային կալանք, սակայն դատարանը որոշել է կալանավորել: