Իրավական 

Ձերբակալվել է РБК-ի լրագրողը՝ արգելված խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով

РБК կայքի փոխանցմամբ՝ ձերբակալվել է РБК-ի լրագրող Ալեքսանդր Սոկոլովը, «Դուէլ» թերթի նախկին խմբագիր Յուրի Մուխինը և նրա համագործակից Վալերի Պարֆյոնովը։ Նրանք Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանի որոշմամբ կալանավորվել են` հանրաքվե անցկացնելու օգտին քարոզչություն արած և արգելված խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով:

Քննության տվյալներով, նրանց գործունեության իրական նպատակն է եղել «ապակայունացնել երկրում քաղաքական իրավիճակը և անօրինական հեղաշրջում իրականացնել»: Մեղադրյալները միջնորդել են փոխել խափանման միջոցը և նշանակել տնային կալանք, սակայն դատարանը որոշել է կալանավորել:

Նույն շարքից