Պատահարներ 

ՃՏՊ Նոր Նորքի կամրջի մոտակայքում. Երիտասարդ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակներին նախարարություն օգոստոսի10-ին՝ ժամը 03.55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` Նոր Նորքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի 50 OM 001 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1984 թ. ծնված Ս. Ղ.) հարվածել է մայթեզրին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

 

Նույն շարքից