Նյու Յորքում երեքշաբթի օրը 98 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Իլայ Ուոլլակը: Նա նկարահանվել էր ավելի քան 80 ֆիլմերում: Դերասանի մահվան լուրը հայտնլ է աղջիկը՝ Քեթրինը:
Իլայ Ուոլլակը ծնվել էր 1915թ. դեկտեմբերի 7-ին Բրուկլինում՝ եվրոպացիների ընտանիքում: Ծնուղները գաղթել էին Լեհաստանից:
Ավարտել է Տեխասի համալսարանը: Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին:
Առաջին ֆիլմը եղել է «Տիկնիկ»-ը /1956թ/: Իսկ վերջին ֆիլմում, որտեղ նկարահանվել է դերասանը եղել է «Փողերը չեն քնում» /2010թ/ ֆիլմում:
Դերասանը արժանացել է Emmy և BAFTA մրցանակներին:
Նա ուներ երեք երեխաներ: