Մշակույթ 

Մահացել է 98-ամյա ամերիկացի դերասան Իլայ Ուոլլակը

Նյու Յորքում երեքշաբթի օրը 98 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Իլայ Ուոլլակը: Նա նկարահանվել էր ավելի քան 80 ֆիլմերում:  Դերասանի մահվան լուրը հայտնլ է աղջիկը՝ Քեթրինը:


Իլայ Ուոլլակը ծնվել էր 1915թ. դեկտեմբերի 7-ին Բրուկլինում՝ եվրոպացիների ընտանիքում: Ծնուղները գաղթել էին Լեհաստանից:


Ավարտել է Տեխասի համալսարանը: Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին:


Առաջին ֆիլմը եղել է «Տիկնիկ»-ը  /1956թ/: Իսկ վերջին ֆիլմում, որտեղ նկարահանվել է դերասանը եղել է «Փողերը չեն քնում» /2010թ/ ֆիլմում:


Դերասանը արժանացել է Emmy և BAFTA մրցանակներին:


Նա ուներ երեք երեխաներ: 

Նույն շարքից