Facebook սոցիալակնա ցանցի հեղինակ Մարկ Ցուկերերգը իր էջում կիսվել է ընկերության նոր ծրագրի մասին տեղեկությամբ։ Նա ցանկանում է մարդկանց ապահովել ինտերնետով լազերի օգնությամբ: Այս մասին գրում է Rbc.ru կայքը։
Այս մասին Ցուկենբերգը հայտնել է պատասխանելով օգտատերերի հարցերին:
«Internet.org նախագծի շրջանակներում մենք եղանակներ ենք փնտրում` արբանյակների և անօդաչու սարքերի միջոցով ապահովելու միլիարդավոր մարդկանց հասանելիությունը ինտերնետին, ովքեր անլար կապի գործունեության գոտուց դուրս են բնակվում: Մեր Connectivity Lab լաբորատորիան լազերային կապի միջոցներ է մշակում, որն ունակ է բնակելի հատվածներին տվյալներ հաղորդել երկնքից: Դա կօգնի զգալիորեն արագացնել տվյալներ ստանալու արագությունը հեռավոր տարածությունների վրա», - գրել է Ցուկերբերգը: