Գիտություն 

Մարկ Ցուկենբերգը Facebook-ի օգտատերերի հետ խոսել է լազերային ինտերնետի մասին

Facebook սոցիալակնա ցանցի հեղինակ Մարկ Ցուկերերգը իր էջում կիսվել է ընկերության նոր ծրագրի մասին տեղեկությամբ։ Նա ցանկանում է մարդկանց ապահովել ինտերնետով լազերի օգնությամբ: Այս մասին գրում է  Rbc.ru կայքը։

Այս մասին Ցուկենբերգը հայտնել է  պատասխանելով օգտատերերի հարցերին:

«Internet.org նախագծի շրջանակներում մենք եղանակներ ենք փնտրում` արբանյակների և անօդաչու սարքերի միջոցով ապահովելու միլիարդավոր մարդկանց հասանելիությունը ինտերնետին, ովքեր  անլար կապի գործունեության գոտուց դուրս են բնակվում: Մեր Connectivity Lab լաբորատորիան լազերային կապի միջոցներ է մշակում, որն ունակ է բնակելի հատվածներին տվյալներ հաղորդել  երկնքից: Դա կօգնի զգալիորեն արագացնել տվյալներ ստանալու արագությունը հեռավոր տարածությունների վրա», - գրել է Ցուկերբերգը:

Նույն շարքից