Մարտին Սկորսեզեն կարող է դառնալ «Ընդհատակյա կայսրություն» սերիալի էկրանավորման ռեժիսոր: Այս մասին հաղորդում է NME պորտալը՝ հղում անելով սերիալի պրոդյուսեր Մարկ Ուոլբերգին:
Ուոլբերգն ասել է՝ իր նպատակն է, որ այդ ֆիլմը նկարահանի Մարտին Սկորսեզեն:
Սկորսեզեն եղել է «Ընդհատակյա կայսրության» պիլոտային սերիայի ռեժիսորը, ինչպես նաև ամբողջ նախագծի գործադիր պրոդյուսերը:
2014-ի աշնանն ավարտվել է սերիալի 5-րդ և վերջին սեզոնի ցուցադրությունը: