Մշակույթ 

Մարտին Սկորսեզեն կարող է դառնալ «Ընդհատակյա կայսրություն» սերիալի էկրանավորման ռեժիսոր

Մարտին Սկորսեզեն կարող է դառնալ «Ընդհատակյա կայսրություն» սերիալի էկրանավորման ռեժիսոր: Այս մասին  հաղորդում է NME պորտալը՝  հղում անելով սերիալի պրոդյուսեր Մարկ Ուոլբերգին:


Ուոլբերգն ասել է՝  իր նպատակն է,  որ այդ ֆիլմը նկարահանի Մարտին Սկորսեզեն:


Սկորսեզեն եղել է «Ընդհատակյա կայսրության» պիլոտային սերիայի ռեժիսորը, ինչպես նաև ամբողջ նախագծի գործադիր պրոդյուսերը:

2014-ի աշնանն ավարտվել է սերիալի 5-րդ և վերջին սեզոնի ցուցադրությունը:

Նույն շարքից