filmpro.ru կայքի փոխանցմամբ՝ «Մինյոններ» մուլտֆիլմը վարձույթում հավաքել է 115.2 մլն դոլար։ Սա երկրորդ արդյունքն է անիմացիոն ֆիլմերի ամբողջ պատմության մեջ։ Առաջին անգամ նման հաջողություն ունեցել է «Շրեք Երրորդ» մուլտֆիլմը (122.5 մլն դոլար)։
Այս մուլտֆիլմը նաև ռեկորդ է սահմանել անիմացիոն ֆիլմերի վարձույթի առաջին օրվա համար՝ հուլիսի 10-ին հավաքելով 46.2 մլն դոլար։
Այդ ձեռքբերումը բավականին տպավորիչ է նաև նրանով, որ ֆիլմի արտադրության համար ծախսվել է ընդամենը 74 մլն դոլար։