Մշակույթ 

«Մինյոններ» մուլտֆիլմը սահմանել է մի շարք ռեկորդներ

filmpro.ru կայքի փոխանցմամբ՝ «Մինյոններ» մուլտֆիլմը վարձույթում հավաքել է 115.2 մլն դոլար։ Սա երկրորդ արդյունքն է անիմացիոն ֆիլմերի ամբողջ պատմության մեջ։  Առաջին անգամ նման հաջողություն ունեցել է «Շրեք Երրորդ» մուլտֆիլմը (122.5 մլն դոլար)։

Այս մուլտֆիլմը նաև ռեկորդ է սահմանել անիմացիոն ֆիլմերի վարձույթի առաջին օրվա համար՝ հուլիսի 10-ին հավաքելով 46.2 մլն դոլար։

Այդ ձեռքբերումը բավականին տպավորիչ է նաև նրանով, որ ֆիլմի արտադրության համար ծախսվել է ընդամենը 74 մլն դոլար։

Նույն շարքից