Այսօր՝ ժամը 06.54-ին հրշեջ-փրկարարները պատահարից վերադարձի ճանապարհին նկատել են, որ Նալբանդյան փողոցի թիվ 17 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Պարզվել է, որ «Տոյոտա Յարիս» մակնիշի (վարորդ՝ 1961 թ. ծնված Ա. Խ.) դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային և շրջվել:
Հրշեջ-փրկարարները և ոստիկանները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Խ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է թիվ 1 կլինիկական հիվանդանոց:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան և անջատել մարտկոցը: