Պատահարներ 

«ՆԻՍՍԱՆ» մակնիշի ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 10-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, Սևան- Գավառ ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ում` Լճաշեն գյուղի հատվածում, «ՆԻՍՍԱՆ» մակնիշի 26RR888 պետհամարանիշի ավտոմեքենան, (վարորդ՝ Հ. Ս.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել լիճը:

Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ կայքը. դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ - փրկարարները  Մ-10 ավտոճանապարհի Սևան- Գավառ հատվածի 3-րդ կմ-ում` լճից դուրս են բերել «ՆԻՍՍԱՆ» մակնիշի ավտոմեքենան:

Նույն շարքից