Իրավական 

«Չափից ավելի տգեղ» հարսնացուի պատճառով չինացին ինքնասպանության փորձ է արել՝ (լուսանկարներ)

Չինաստանի Հուբեյ նահանգի Շիյան քաղաքում գրանցվել է ուշագրավ դեպք. երիտասարդ փեսացուն ինքնասպանության անհաջող փորձ է կատարել, երբ նրան ստիպել են ամուսնանալ ըստ նրա՝ չափից ավելի տգեղ աղջկա հետ:


 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ոստիկանության փոխանցմամբ՝ տղամարդը փորձել է ազատվել անհրապույր հարսնացուից` խեղդվելով լճում:

 


Բարեբախտաբար, նրան նկատել է իրավապահներից մեկն ու անմիջապես նետվել օգնության: Փրկված երիտասարդը պատմել է, որ չի ցանկանում ամուսնանալ տգեղ աղջկա հետ, ում իր համար ընտրել է հարազատ ընտանիքը:

 


Նշվում է, որ այժմ երիտասարդը գտնվում է  հիվանդանոցում:

Նույն շարքից