Չինաստանի Հուբեյ նահանգի Շիյան քաղաքում գրանցվել է ուշագրավ դեպք. երիտասարդ փեսացուն ինքնասպանության անհաջող փորձ է կատարել, երբ նրան ստիպել են ամուսնանալ ըստ նրա՝ չափից ավելի տգեղ աղջկա հետ:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ոստիկանության փոխանցմամբ՝ տղամարդը փորձել է ազատվել անհրապույր հարսնացուից` խեղդվելով լճում:
Բարեբախտաբար, նրան նկատել է իրավապահներից մեկն ու անմիջապես նետվել օգնության: Փրկված երիտասարդը պատմել է, որ չի ցանկանում ամուսնանալ տգեղ աղջկա հետ, ում իր համար ընտրել է հարազատ ընտանիքը:
Նշվում է, որ այժմ երիտասարդը գտնվում է հիվանդանոցում: