Պատահարներ 

Պարզվում է 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները. ՔԿ

Այսօր ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը և ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել թիվ 63 երթուղու ավտոբուսում:

Հալաբյան-Արզումանյան խաչմերուկի մոտ ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները պարզվում են․ հայտնեցին Քննչական կոմիտեից: Այս պահին դեպքի վայրում են քրեագետները, փորձագետները, Հատուկ կարևորության գործերով քննիչները, ղեկավարությունը:

Նույն շարքից