Sotheby’s աճուրդի տունը նոյեմբերի 5-ին Նյու Յորքում կայանալիք աճուրդի ժամանակ աճուրդի կհանի Պաբլո Պիկասոյի La Gommeuse նկարը` ամերիկացի գործարար Բիլ Քոչի հավաքածուից, ով ձեռք է բերել այն 1984-ին, հաղորդում է France Presse-ը:
La Gommeuse-ն, որի արժեքը գնահատվում է 60 մլն դոլար, չի ցուցադրվել թանգարանների հավաքածուներում:
Նկարում կաբարեի երգչուհի է` վառ կարմիր շուրթերով և շագանակագույն մազերով, ինչպես նաև ճերմակ մաշկով: Նկարը Պիկասոն նկարել է 1901-ին: