Մշակույթ 

Պիկասոյի 60 մլն դոլար արժողությամբ նկարը աճուրդի կհանվի

Sotheby’s աճուրդի տունը նոյեմբերի 5-ին Նյու Յորքում կայանալիք աճուրդի ժամանակ աճուրդի կհանի Պաբլո Պիկասոյի La Gommeuse նկարը` ամերիկացի գործարար Բիլ Քոչի հավաքածուից, ով ձեռք է բերել այն  1984-ին,  հաղորդում է France Presse-ը:

La Gommeuse-ն, որի արժեքը գնահատվում է 60 մլն դոլար, չի ցուցադրվել թանգարանների հավաքածուներում:

Նկարում կաբարեի երգչուհի է` վառ կարմիր շուրթերով և շագանակագույն մազերով, ինչպես նաև ճերմակ մաշկով: Նկարը Պիկասոն նկարել է 1901-ին:

Նույն շարքից