Նոյեմբերի 22-ին, ժամը 16:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այրվում են հանգարներ (պահեստներ):
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 2000 քմ տարածքում այրվում են կուտակած փայտանյութ, քարածուխ և մեկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: