Մշակույթ 

Վարչապետի գլխավորությամբ պատգամավորները կայցելեն Արշակունիների դամբարան և կփորձեն տեղում լուծում գտնել

Մոտ 30 պատգամավորներ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կայցելեն պատմական Աղձք՝ Աշտարակի շրջանի նախկին Ձորափ գյուղ (ներկայում՝ Աղձք), որտեղ տեղում կծանոթանան 4-րդ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու և կիսատ մնացած պեղավայրի անմխիթար վիճակի հետ և տեղում՝ հնագետների առաջարկությամբ պետք է լուծումներ գտնեն: 

 

Լինելու են բոլոր խմբակցություններից պատգամավորներ, ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբեն Հակոբյանը, բոլորը, որովհետև սա համընդհանուր անհանգստություն է առաջացրել:



Այս մասին tert.am-ին է հայտնել Արագած Ախոյանը:

 

Նույն շարքից