Մոտ 30 պատգամավորներ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կայցելեն պատմական Աղձք՝ Աշտարակի շրջանի նախկին Ձորափ գյուղ (ներկայում՝ Աղձք), որտեղ տեղում կծանոթանան 4-րդ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու և կիսատ մնացած պեղավայրի անմխիթար վիճակի հետ և տեղում՝ հնագետների առաջարկությամբ պետք է լուծումներ գտնեն:
Լինելու են բոլոր խմբակցություններից պատգամավորներ, ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբեն Հակոբյանը, բոլորը, որովհետև սա համընդհանուր անհանգստություն է առաջացրել:
Այս մասին tert.am-ին է հայտնել Արագած Ախոյանը: