Վերին Դվինում կորած 2 տարեկան երեխայի դին են գտել Արտաշատի ջրանցքում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է Վերին Դվինի գյուղապետ Լյուդմիլա Պետրովան:
«Երեխայի ընտանիքն ապրում էր ջրանցքի մոտ, մի 15-20 մ հեռավորության վրա: Հավանաբար անուշադիր են եղել, և երեխան վազել ու ընկել է ջրանցքը», -փոխանցել է Պետրովան: