Մշակույթ 

Մանիլայում Հռոմի պապը հանդես է եկել քարոզով

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU գործակալությունը, Հռոմի պապի կիրակնօրյա քարոզն ուկնդրելու համար Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում հավաքվել է մի քանի միլիոն մարդ:

Չնայած անձրեւային եղանակին՝ Մարդիկ հավաքվել են զբոսայգում, որտեղ նախատեսված էր անցկացնել Հռոմի պապ Ֆրանցիսկի մեսսան:

Հավաքվածների իրական թիվը դեռ ճշտված չէ, սակայն ամենայն հավանականությամբ, իշխանությունների կարծիքով զբոսայգում կհավաքվի շուրջ 6 միլիոն մարդ:

Ֆիլիպիններում ապրում են շուրջ 80 միլիոն կաթոլիկներ:

Մեսսան ավարտելուց հետո Հռոմի պապը  կավարտի իր առաքելությունը Ֆիլիպիններում:

 

Նույն շարքից