Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Հռոմի պապի կիրակնօրյա քարոզն ուկնդրելու համար Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում հավաքվել է մի քանի միլիոն մարդ:
Չնայած անձրեւային եղանակին՝ Մարդիկ հավաքվել են զբոսայգում, որտեղ նախատեսված էր անցկացնել Հռոմի պապ Ֆրանցիսկի մեսսան:
Հավաքվածների իրական թիվը դեռ ճշտված չէ, սակայն ամենայն հավանականությամբ, իշխանությունների կարծիքով զբոսայգում կհավաքվի շուրջ 6 միլիոն մարդ:
Ֆիլիպիններում ապրում են շուրջ 80 միլիոն կաթոլիկներ:
Մեսսան ավարտելուց հետո Հռոմի պապը կավարտի իր առաքելությունը Ֆիլիպիններում: