Իրավական 

Երիտասարդը ավտոլվացման կետի մոտ ծեծել է կնոջը

Ոստիկանության Արաբկիրի բաժնում օրերս հաղորդում էր ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի ավտոլվացման կետի մոտ մի երիտասարդ հարձակվել է 32-ամյա Մարինա Լ.-ի վրա, ձեռքերով հարվածել նրա դեմքին` պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարողի ինքնությունը՝ 27-ամյա Կարեն Հ., որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն:

Նույն շարքից