Գիտություն 

Իրանը հայտարարել է տիեզերանավի նոր մոդելի մշակման մասին

Իրանը հայտարարել է տիեզերանավի նոր՝ վարելի մոդելի մշակման մասին, հայտնում է Korrespondent.net-ը՝ վկայակոչելով Իրանի աստղագնացության ինստիտուտի Հետազոտությունների կենտրոնի հայտարարությունը:

 

Նոր տիեզերանավը նախատեսված է ոչ միայն կենդանիներին, այլ նաև մարդկանց տիեզերք փոխադրելու համար:
 

Մոդելը մշակվել է Թեհրանի պոլիտեխնիկ համալսարանի հետ համատեղ: Այս նախագծի շրջանակներում նախատեսվում է միջնաժամկետ հեռանկարում մարդկանց ուղարկել Երկրի ուղեծիր:

Մոդելի թողարկումը նախատեսվում է Իրանի տիեզերական գործակալության կողմից հաստատում ստանալուց հետո:
Հաստատման դեպքում նոր մոդելն ուղեծրում կհայտնվի 2017-ին:

Նույն շարքից