Ռազմական 

Իրաքի հյուսիսում ԻՊ հարձակման հետեւանքով զոհվել է 14 զինծառայող

analitik.am

Մարտի ժամանակ «Իսլամական պետության» գրոհայինները Իրաքի 14 զինվոր են սպանել երկրի արեւմտյան Անբար նահանգում, որի մայրաքաղաք ԷրՌամադին իսլամիստները գրավել են:

Գրոհայինները Նադիլ աթ Թաքսիմ շրջանում ականապատված մեքենա են պայթեցրել եւ կրակ բացել զինվորականների վրա: Ընդհանուր առմամբ, տուժել է առնվազն 27 զինվոր:

Ներկայումս Իրաքի բանակը աշխարհազորի օգնությամբ փորձում է հետ վերցնել ԻՊ-ի կողմից գրավված բնակավայրերը, մասնավորապես Էր Ռամադին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նույն շարքից