Ռազմական 

Ռուսաստանը կընդլայնի ռազմական պոտենցիալը Կալինինգրադում

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանը նպատակադրվել է ընդլայներ իր ռազմական ուժերը Կալինինգրադի մարզում:

Այս մասին հայտնել է Պետդումայում պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ժիգարյովը, նշելով, որ նման որուշում է ընդունվել Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական պոտենցիալի ընդլայման պատճառով:

Նրա խոսքերով, Նոբելյան մրցանակակիր Օբաման պետք է հասկանա, որ Ռուսաստանը չի պատրաստվում անպաշտպան թողնել իր արեւմտյան սահմանները ու ստիպված կլինի կանխարգելիչ քայլերի:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հայտնել էր, որ Միացյալ նահանգները Արեւելյան Եվրոպայում կտեղակայեն 250 տանկ, զրահամեքենաներ ու այլ ռազմական տեխնիկա: Նա զրատեխնիկայի նման տեղաժարշը բնութագրել է ռազմական զորավարժություններով, սակայն, ամենայն հավանականությամբ այն կմնա ռուսական սահմաններին:

 

 

 

 

Նույն շարքից