Մոսկվայում անհայտ անձիք գնդակոծել են պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի և երգչուհի Վալերիայի բնակարանը: Այս մասին հաղորդում է Interfax-ը` վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Հաղորդվում է, որ բնակարանի պատուհանը կոտրվել է օդաճնշիչի կրակոցից, ինչը տվյալ պահին լսել է տանը գտնվող սպասուհին:
Մոսկվայի ՆԳՆ մամլո ծառայությունում հայտնել են, որ կոտրվել են բանկարանի ապակիները: