BMW ընկերությունը մտադիր է 2-Series շարքի ամենահզոր կուպեն՝ M235i-ը, համալրել xDrive լիաքարշակ համակարգով:
Նորարարությունը մոդելի համար հասանելի կլինի ամռանը: Լիաքարշակ համակարգով կհամալրվի նաև 2-Series շարքի կաբրիոլետ մոդելը, որի ցուցադրությունը հավանաբար տեղի կունենա Փարիզի ավտոսրահում:
Նորարարություն զինված է նույն շարժիչով, որով աշխատում է ետնաքարշակ տարբերակը՝ 326 ձիաուժ հզորությամբ 6 մխոցային տուրբո շարժիչ, որն աշխատում է 8 աստիճան փոխանցման տուփով: 100 կմ/ժամ արագությունը ամենահզոր կուպեի լիաքարշակ տարբերակը զարգացնում է 4.6 վայրկյանում:
BMW 2-Series շարքը 2015-ի աշնանը կհամալրվի ևս մեկ թարմացված տարբերակով՝ M2 մոդելով: