Տեխասում ապագայում կլինի գործարան, որը կֆիլտրացնի ջուրը խմելու համար, այդ թվում նաև զուգարի ջուրը:
Մաքուր ջրի մեծ անհրաժեշտություն կա քաղաքում, այդ է պատճառը եղել, որ կեղտաջերը ֆիլտրացնեն:
Ջրի քիչ լինելու հետևանքով առաջացել է երաշտ Ուիչտո-Ֆոլս քաղաքում, այն արդեն տեևում է 3 տարի: Քաղաքապետ՝ Գլեն Բառկամը, ասել է, որ խմելու ջուր չունենալը արդեն մեծ խնդիր է, որը չեն կարողանում լուծել: «Փակվում են բոլոր ավտոլվացման կետերը, բնկաչության մեջ խուճապ է սկսկվել, արդեն պահեստային ջրերն էլ են վերջանում»,- նշել է իր խոսքում քաղաքապետը:
Խնդիրը պետք է անհապաղ լուծել, քանի որ բնակչությունը հեռանում է քաղաքից: Իշխանությունը որոշել է ստեղծել գազատար, որը 13 մղոն հեռավորության վրա կգտնվի մաքուր ջուր ֆիլտարցնող գործարանից:
Այս նորությունը բնակչությանը չի ուրախացրել, նրանք դա համարում են զզվելի: «Չեմ ցանկանում խմել կոյուղաջրեր, չնայած այն ամենին որ դրա համար ծախսվելու են հսկայական գումարներ»,- ասել է բնակիչներից մեկը: Բնակիչները պատրաստվում են օգտագործել իրենց պահեստային ջրեջը: Նրանք դեմ են այդ նախագծին, քանի որ այն սանիտարական չափանիշներից հեռու է:
Բնակինչների մի հատված դրական են արձագանքել այս նախագծին. «Մենք պետք է վստահենք իշխանությանը, քանի որ նրանք դա անում են մեր համար: Մենք այստեղ ծնվել, մեծացել ենք և այստեղ ստեղծել ենք մեր բիզնեսը և չենք պատրաստվում այս ամենը թողնել գնալ ուրիշ քաղաք»:
Քաղաքապետը և գործարանի աշխատողները հավաստում են, որ ֆիլտրացված ջուրը լիովին մաքուր կլինի և նույնիսկ պիտանի կլինի խմելու համար:
Քաղաքապետը ասել է, երբ արդեն ջուրը ֆիլտարցվի առաջինը նա կխմի այդ ջրից: